Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի գերազանց վարչապետ կդառնա. Թրամփ
16:48, 23 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել Է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում հաղթելու առթիվ եւ վստահություն Է հայտնել, որ նա գերազանց վարչապետ կլինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին, որ նա դառնալու Է Միացյալ Թագավորության նոր վարչապետ: Նա գերազաց վարչապետ կլինի»,- հուլիսի 23-ին գրել Է նա Twitter-ում:
Ավելի վաղ բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթանակ Է տարել Միացյալ Թագավորությունում կառավարող Պահպանողական կուսակցության ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում