Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի 
ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանy հուլիսի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի  «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները և ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին և կարիքներին:

Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը և հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]