Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

 Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք-ի էջում:

Մորգենթաուն մահացել է հուլիսի 21-ին:

Քաջատեղյակ լինելով պատմությանը՝ Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար և կոչ արել իր երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը: Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության», – իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու կրտսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]