Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայում սկսել են խմելու ջրի ճառագայթաակտիվության մասին տվյալների հետաքննություն

Ֆրանսիայում սկսել են խմելու ջրի ճառագայթաակտիվության մասին տվյալների հետաքննություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի դատախազությունը հետաքննություն Է նախաձեռնել Փարիզում եւՓարիզի տարածաշրջանում խմելու ջրի ճառագայթաակտիվության վտանգավոր մակարդակի մասին լուրերի տարածման առիթով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական գերատեսչությունը:

Հետաքննությունը կատարվում Է «կեղծ տեղեկությունների հորինման եւ տարածման» կասկածանքով: Այն տեղեկատվությունը, թե Փարիզի եւ հարեւան քաղաքների ջրմուղում խմելու ջուրը տրիտիում Է պարունակում եւ բարձր մակարդակի ճառագայթաակտիվություն ունի, WhatsApp մեսենջերում տարածել Է ոմն կին, որը պնդել Է, թե բուժքույր Է Փարիզի հոսպիտալներից մեկում:

Հաղորդագրությունը ոչ միայն սրընթաց տարածվել Է ցանցերում, այլեւ առանց ստուգման վերցվել Է Ֆրանսիայի հասարակական կազմակերպություններից մեկի, որն զբաղվում Է ճառագայթաակտիվ աղտոտումից բնակչության պաշտպանության հարցերով, Ֆրանսիայի արեւմուտքում ճառագայթաակտիվության վերահսկողության ասոցիացիայի (ARCO) կողմից: Կազմաերպությունը տարածել Է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված Է, որ «6,4 միլիոն մարդ հարկադրված Է (Ֆրանսիայում) գործածելու տրիտիումով վարակված ջուր»: Ըստ որում միեւնույն ժամանակ ընդունել են, որ դրա ճառագայթաակտիվության մակարդակը չի գերազացում մեկ լիտրի հաշվով 100 բաքքերել թույլատրելի նորման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]