Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպանն ընդգծում է Ռումինիայում հայկական համայնքի առանձնահատուկ դերը

Դեսպանն ընդգծում է Ռումինիայում հայկական համայնքի առանձնահատուկ դերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական համայնքը Ռումինիայում գտնվում է արտոնյալ փոքրամասնության կարգավիճակում: Հայերը Ռումինիայում առանձնահատուկ դեր ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «Հայաստան և Ռումինիա. համայնք, համագործակցություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Թե իմ, թե Հայաստանի պետական մարմինները ներկայացնող բոլոր անձանց հանդիպումների ժամանակ մենք հատուկ նշում ենք այն առանձնահատուկ դերը, որ հայկական համայնքն ունի Ռումինիայում: Այս երկրի հայկական համայնքը փաստացի գտնվում է արտոնյալ փոքրամասնության կարգավիճակում: Մեծ մասամբ բոլոր ազգային փոքրամասնություններն էլ Ռումինիայում ունեն բավականին բարձր մակարդակի իրավունքների իրագործման հնարավորություն»,-ասաց Մինասյանը:

 Նրա խոսքով՝ Ռումինիայում կա առանձին ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խումբ, որը կազմված է 18 պատգամավորներից: Դեսպանը նկատեց, որ երկրի Սահմանադրությունը և օրենսդրական դաշտը բավականին լիբերալ են ազգային փոքրամասնություններին նկատմամբ: Դա չափազանց լուրջ դեր է խաղացել, որ ազգային փոքրամասնությունները Ռումինիայում բավականին սերտ ինտեգրված լինեն ոչ միայն մշակութային, հասարակական, տնտեսական, այլ նաև քաղաքական կյանքում:

Դեսպանը հիշեց, որ Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանում հատուկ շեշտ էր դրել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ- Արևելյան գործընկերության երկրների համագործակցությանը: «Մի շարք միջոցառումներ են եղել տարբեր մակարդակներում: Դրանց բոլորում Հայաստանը ներկայացված է եղել բավականին բարձր մակարդակով»,-ասաց դեսպանը:

Մինասյանը Հայաստան-Ռումինիա հարաբերություններում վերջին շրջանում մեծ ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ Ռումինիան ԵՄ-ի առաջին անդամ երկրներից մեկն էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դեսպանը նկատեց, որ դիվանագիտական հարաբերությունները խորանում են: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը մեծապես նպաստել է նաև հայ համայնքը: Համայնքի պատգամավորներից ոմանք Ռումինիայի ամենաերկար ստաժ ունեցող պատգամավորներից են:

Դեսպանը նկատեց, որ վերջին 1-2 տարում հայ-ռումինական թե երկկողմ միջպետական հարաբերություների, թե  տնտեսական ոլորտների համագործակցությունում ունենք բավականին լուրջ ձեռքբերումներ: Նա կարևոր համարեց նաև փորձի փոխանակումը երկու երկրների համար կարևոր հարցերի շուրջ, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]