Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26- ամյակի առթիվ

Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26-
ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մեր հանրապետության մշտական ներկայացուցչությունների դիվանագետներին, ում ներկայումս վստահված է իրականացնել այս պատասխանատու առաքելությունը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է իր հետևողական գործունեությունը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, արտերկրում Արցախի դրական վարկանիշի ամրապնդման և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական հզորացման ուղղությամբ»,- գրել է Մայիլյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]