1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում

Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) hուլիսի 22-ին հավատարմագրերի պատճենը հանձնեց  ՀՀԹ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիին (Zaid al-Louzi): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին` Զեյդ ալ-Լոզին շնորհավորեց նրան կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Նա հավելեց, որ Հորդանանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները` հաշվի առնելով նաև Հորդանանի հայկական համայնքը, որը հանդիսանում է հորդանանյան հասարակության կարևոր բաղադրիչը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ կգործադրի հնարավոր ջանքերը` երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]