Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում հայտարարել են, որ հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

Իրանում հայտարարել են, որ հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետեւողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժումները՝ դրանց շարժվելու սկզբից մինչեւ (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը,- նշել Է Խանզադին:- Բացի ժամանման ժամանակից, մենք ունենք տեղեկատվություն առաքելությունների 0տիպերի, ինչպես նաեւ այն նավերի մասին, որոնք դրանց մասնակցում են, եւ դրանց կողմից իրականացվող գործուներության մասին»:

Խանզադին հավելել Է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժումները: «Մենք ունենք լուսանկարներ եւ վիթխարի արխիվ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ուժերի ակտիվությունը»,- եզրափակել Է դերծովակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]