Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետեւանքով. SANA

Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետեւանքով. SANA

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ Է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին SANA գործակալությանը հայտնել Է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:

Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արեւմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով եւ հրազենով: «Զոհերի եւ տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի եւ Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաեւ զգալի նյութական վնաս Է հասցվել»,- նշել Է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ Է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին եւ ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում Էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ Է կրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]