Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական երկու մրցաշարում  

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական 
երկու մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ավարտվեցին Սան Մարտի և Բարբերա Դել Վալես միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցում  էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարբերա Դել Վալես մրցաշարին մասնակցում էին 84 շախմատիստ18 երկրից, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Արգենտինան ներկայացնող գրոսմայստեր Պերալտա Ֆերնանդոն:

Բարբերա Դել Վալես մրցաշարի ավարտից անմիջապես հետո հայ գրոսմայստերը խաղաց Սանտ Մարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 132 շախմատիստ 26 երկրից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 20 միջազգային վարպետ:

Սանտ Մարտիի մրցաշարում Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, սակայն այսպիսի բարձր արդյունքը բավարար չեղավ մրցաշարի հաղթող դառնալու համար, քանի որ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Լագարդը վաստակել էր 8 միավոր: Արդյունքում Հարությունյանը գրավեց  2-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]