1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խնայողությունների հաշվին Արարատի մարզում կվերականգնվի ևս 4.8 կմ ճանապարհահատված

Խնայողությունների հաշվին Արարատի մարզում կվերականգնվի ևս 4.8 կմ 
ճանապարհահատված

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից, կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։

Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթվա ընթացքում, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինաշխատանքների մեկնարկից հետո 9 ամսվա ընթացքում։

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։   

Նշենք, որ 4.8 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհահատվածների վերականգնումն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի խնայողությունների հաշվին։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]