Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով

Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի Էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով: Այդ մասին ասված Է կառավարության հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին իր Twitter-ում հրապարակել Է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, հանրապետության իշխանությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ ջրամատակարարման հարցում եւ տրասպորտի եւ բժշկական հիմնարկությունների աշխատանքում ընդհատումների կանխման համար: Հուլիսի 22-ի երեկոյան ԷլեկտրաԷներգիայի զանգվածային անջատում Է տեղի ունեցել Կարակասի մի շարք շրջաններում եւ Վենեսուելայի բոլոր 23 նահանգներում: Ինչպես հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության ԷլեկտրաԷներգետիկայի նախարար Ֆրեդի Բրիտոն, իշխանություններն սկսել են ԷլեկտրաԷներգիայի մատուցման համակարգի վերամիացումն Էլեկտրամատակարարման վերականգնման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]