Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Նելսոն Մանդելան անգամ հետմահու վիթխարի հեղինակություն է վայելում

«Հայաստանի Հանրապետություն». Նելսոն Մանդելան անգամ հետմահու վիթխարի 
հեղինակություն է վայելում

Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ի նշան Մանդելայի բացառիկ վաստակի հանդեպ երախտագիտության՝ նրա ծննդյան օրը՝ հուլիսի 18-ը, ՄԱԿ-ի 2009 թ. որոշմամբ նշվում է որպես «Նելսոն Մանդելայի միջազգային օր»: Այս տարվա կարգախոսն էր հռչակվել՝ «Գործողություններ ձեռնարկեք, փոփոխություններ ներշնչեք, ամեն օրը դարձրեք Մանդելայի օր»:

Դառնալով պետության ղեկավար՝ Նելսոն Մանդելան վիթխարի հեղինակություն էր վայելում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում, առավել ևս անառարկելի է նրա կամքը որպես սեփական կուսակցության առաջնորդ, որի անդամն էր ուղիղ 50 տարի: Բայց մնալով մինչև ուղնուծուծը ժողովրդավար՝ սեփական վարքագծով ծառայում էր որպես համեստության, հանդուրժողականություն և բարյացակամության տիպար, պատրաստ ունկնդրելու իր հասցեին հնչող քննադատությունը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]