1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Նոր որսագործիքները ոչնչացրին Սեւանի խեցգետնին

«Հայաստանի Հանրապետություն». Նոր որսագործիքները ոչնչացրին Սեւանի 
խեցգետնին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճում նախկինում կիրառվել են կասպիական թակարդներ, որոնք ապահովել են կենդանիների արդյունագործական չափերի որսը: Հետո, 2014թ. սկսած, կասպիական թակարդների փոխարեն սկսեցին կիրառել չինական ծալովի խեցգետնորսիչներ, նաեւ զսպանակաձեւ խեցգետնորսիչներ: Կասպիականը աշխատում էր խայծով. թակարդի մեջ խայծ էր լինում, խեցգետինների միջեւ մրցակցություն էր սկսվում եւ թակարդներն էին ընկնում առավել խոշորները, որովհետեւ ավելի ուժեղ էին, իսկ ավելի մանրերը՝ թույլերը թակարդից դուրս էին մնում:

Հետո եկավ ծալովի չինական թակարդների ու զսպանակավոր խեցգետնորսիչների ժամանակը: Սրանք աշխատում էին առանց խայծի ու առանց «խղճի»: Բռնում էին բոլորին՝ խոշոր ու փոքր, ուժեղ ու թույլ, մանր ու ավելի մանր, արու թե բեղմնավորված էգեր: Ասել է թե՝ խախտվեց արդյունագործական որսի սկզբունքը, ամեն հաջորդ տարի համալրող սերունդը կրճատվեց եւ… ունենք խեցգետնի պաշարի խզում:

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը տարիներ շարունակ մշտապես ահանզանգել է, զգուշացրել, բարձրացրել մտահոգությունները, բայց ուշադրություն չեն դարձրել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]