Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 
վստահորեն հաղթանակ է տոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ: Առաջին անգամ Գերագույն ռադայում մեծամասնությունը միանձնյա վերահսկելու է մեկ կուսակցություն, որը կարող է ձևավորել միակուսակցական կառավարություն:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ էության, առաջիկա հինգ տարվա ընթացքում Ուկրաինայում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է լինելու մեկ մարդու՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքում:

Քվեաթերթիկների  76.34 տոկոսի հաշվարկների համաձայն՝  «Ժողովրդի ծառա»-ն կուսակցական ցուցակներով ստացել է ձայների 42.85 տոկոսը կամ պատգամավորական 116 մանդատ: Կուսակցությունը հաջողություններ է գրանցել նաև միամանդատ ընտրատարածքների դեպքում. արդյունքում՝ ևս 127 պատգամավորական տեղ է ավելանում: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Զելենսկու կուսակցությունը խորհրդարանում ստանում է 243 պատգամավորական տեղ, և դա այն դեպքում, երբ սովորական մեծամասնությունը կազմում է 226 տեղ:

Բավական մեծ տարբերությամբ երկրորդ տեղում «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցությունն է: Այն հավաքել է ձայների 12.97 տոկոսը կամ 35 պատգամավորական տեղ խորհրդարանում: Դրան կգումարվի նաև կուսակցության անհատ քաղաքական գործիչների հաջողությունները՝ ևս 6 տեղ: Ընդհանուր առմամբ, այս կուսակցությունը կունենա 41 պատգամավոր:

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով 8.33 տոկոս կամ խորհրդարանի 22 մանդատ:

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]