1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասարակական խորհուրդը քննարկել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների հարցերը

Հասարակական խորհուրդը քննարկել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի 
անտառհատումների հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման մասնակիցներին ներկայացվել են Սևանա լճի էկոլոգիական վիճակը, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման  և ջրի աղտոտման  կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են նաև լճի էկոլոգիական հավասարակշռությունը խաթարող մյուս գործոնները և դրանց ազդեցության նվազեցման ուղիները։

Հասարակական խորհրդի նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկները խնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով մոնիթորինգների արդյունքների վերլուծության համակարգի ներդրումը, Սևանա լճի ջրի որակի նորմի հաստատումը, կողակի պոպուլյացիայի վերականգնումը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ հնչած առաջարկների հիմնական մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարևորել  գիտական և փորձագիտական այլ կառույցների հետ համագործակցությունը։

Ապօրինի անտառահատումների հարցի քննարկման շրջանակներում ներկայացվել է հիմնահարցի լուծման նպատակով շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով փակվել են ապօրինություններին նպաստող բոլոր իրավական բացերը։ Իրավական նորմով նաև խստացվել են պատժաչափերը՝ առանձին դեպքերի համար նախատեսելով նաև քրեական պատասխանատվություն։

Նիստի մասնակիցների առաջարկով անդրադարձ է կատարվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման և անտառապատ տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ նախարարության նախաձեռնած գործողություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]