Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանի հայերը ակտիվ են տարբեր ոլորտներում. Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի հետ

Ռուսաստանի հայերը ակտիվ են տարբեր ոլորտներում. Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ 
փոխնախարար Կարասինի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ։ Հանդիպումը կայացել է Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանը  բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի ամուր ու կայուն: Կարասինն ասել է, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են  քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում:

Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ  Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշել է, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը հավելել է, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]