Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԲԴԽ-ի հայտարարության մեջ ասված է, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է նրա հրաժարականը:

«Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019-ից դադարել են»,-ասված է հայտարարության մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ