Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում միշտ կհիշենք Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ. Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Հայաստանում միշտ կհիշենք Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ. 
Փաշինյանի ցավակցական հեռագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին:

Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ և նվիրումով:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում ունեցած մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիյա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և զորակցությունը Յուկիյա Ամանոյի ընտանիքին և հարազատներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]