Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հուլիսի 23-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 23-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ նախագահը երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքին կհանձնի Պատվո շքանշան: Արման Կիրակոսյանն արտգործնախարարության համակարգում էր 1991 թվականից: Տարբերի տարիների զբաղեցրել է ԱՄՆ-ում, Հունաստանում, Կիպրոսում, Ավստրիայում և Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում և այլ պետություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններ:

Կովկասի ինստիտուտն անցկացնում է «Հայաստան և Ռումինիա. համայնք, համագործակցություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը ներկա կլինի Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները նամակ կփոխանցեն Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

2019թ. երկրորդ եռամսյակին կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները, հրավիրված ասուլիսում, կներկայացնի «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի փորձագետ Արմեն Քթոյանը:

Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչներ բարձրաձայնում են մարզում առկա խնդիրների և մարզպետի անգործության մասին: Բնակիչները դիմել են իրավապաշտպաններին: Այսօր հրավիրված ասուլիսում իրավապաշտպանները կներկայացնեն մանրամասներ: Ասուլիսին հրավիրված է նաև Վայոց ձորի մարզպետը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]