Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Հայաստանը և KfW-ն ստորագրել են 3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և գերմանական  Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ջրային կոմիտեից:

Ֆինանսների նախարարությունում հուլիսի 19-ին 3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային երկու համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև։

Համաձայնագրերից մեկով նախատեսվում է «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնել 300,000 եվրո գումարի շրջանակում, և նույն ծրագրի երկրորդ փուլով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումները կյանքի կոչել 2 մլն 700 հազար եվրո գումարի շրջանակում։

Առաջին համաձայնագրի շրջանակում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորմանը:

Երկրորդի շրջանակում՝ գումարը տրամադրվելու է ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Ստորագրման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ գործակցությունը կզարգանա նոր ուղղություններով։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ