Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինաստանի և Ռուսաստանի հայտարարությունները կազդեն ԱՄՆ-ի հաշվարկների վրա՝ կապված Իրանի հետ

Չինաստանի և Ռուսաստանի հայտարարությունները կազդեն ԱՄՆ-ի հաշվարկների վրա՝ 
կապված Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված  վերջին իրադարձությունները մի շարք կարևոր երևույթների են հանգեցրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վերջին շրջանում  Իրանի հետ կապված զարգացումները, որոնք սրեցին իրադարձությունները ընդհանրապես Մերձավոր Արևելքում, հանգեցրին մի շարք կարևոր երևույթների: Ռուսաստանը վերջերս առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը ոչ միայն իր գործընկերն է, այլ նաև դաշնակիցը: Դա նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և հետո էլ վերահաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Չինաստանը նույնպես հայտարարել է Իրանին իր աջակցության մասին: Այնպես, որ, եթե ԱՄՆ-ն փորձի Իրանի հետ հարաբերություններում ավելի սրացման գնալ, գործ կունենա նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ: Իհարկե, եթե բանը հասնի ռազմական գործողություններին, համոզված եմ, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը չեն խառնվի դրան, սակայն զենքով և զինամթերքով աջակցություն կցուցաբերեն Իրանին»,- ասաց Սաֆրաստյանը:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, ինչից հետո վերականգնել և խստացրել է պատժամիջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]