1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայի դատախազությունն ութ տարվա բանտարկություն Է խնդրում ԱՄՀ-ի նախկին ղեկավարի համար

Իսպանիայի դատախազությունն ութ տարվա բանտարկություն Է խնդրում ԱՄՀ-ի նախկին ղեկավարի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոռուպցիայի գործերով դատախազությունն ութուկես տարվա ազատազրկում Է խնդրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ տնօրեն Ռոդրիգո Ռատոյի համար՝ Bankia բանկի սակարան դուրս գալու գործով: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է El Mundo թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը Ռատոյին մեղադրում Է ներդրողներին դիտավյորյալ մոլորեցնելու եւ խաբելու մեջ: Բացի դրանից, գործով անցնողներին կասկածում են խարդախության եւ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեջ: Համարվում Է, որ ֆինանսական հիմնարկության նախկին ղեկավարությունը կարող Էր կեղծ տվյալներ տրամադրել 2011 թվականին բանկը սակարան դուրս գալու համար: Ռոդրիգո Ռոտան զբաղեցրել Է Իսպանիայի փոխվարչապետի (1996 – 2004), ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրենի (2004 – 2007) եւ Bankia բանկի նախագահի (2010 – 2012) պաշտոնները:

Ավելի վաղ նա դատապարտվել Է չորսուկես տարվա ազատազրկման ֆինանսական խարդախության գործով: Դատավարությունը, որով անցել Է ավելի քան 60 մարդ, կապված Էր Caja Madrid (ավելի ուշ Bankia) բանկի այսպես կոչված սեւ քարտերի հետ, որոնցով պահվել են թագավորության հարկային ծառայություններից թաքցված միջոցներ: Մեղադրական կողմի վարկածի համաձայն՝ այդ քարտերի միջոցով 2003-ից մինչեւ 20212 թվականը կասկածյալներն ավելի քան 12 միլիոն եվրո են ծախսել անձնական կարիքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]