Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան

Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապեր բաժնից,  Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից:

Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:

Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է:

Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է  օրենքը:

ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով  ընդունել է օրենքը:

Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]