Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աքշեները խոսել է Թուրքիայում գործող կառավարման համակարգի և հիմնադրվելիք նոր կուսակցության մասին

Աքշեները խոսել է Թուրքիայում գործող կառավարման համակարգի և հիմնադրվելիք նոր 
կուսակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտնել է, որ ուժեղացված խորհրդարանական համակարգը Թուրքիայի համար առավել նպատակահարմար կլինի: Նա անդրադարձել է նաև ստեղծվելիք նոր կուսակցությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Յենի չաղ» լրատվամիջոցը:

«Կարծում եմ, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի փոխարեն ավելի ժողովրդավարական համակարգ է անհրաժեշտ կիրառել: Գործող համակարգը ընդունվել է արագորեն, և բավարար չափով չի քննարկվել հասարակության շրջանում»,- նշել է նա:

Աքշեները նաև անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի և նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի կողմից նոր կուսակցություն հիմնելու թեմային:

«Հավատում եմ, որ նոր կուսակցությունը հաջողություններ է արձանագրելու և ընտրողների համար այլընտրանք է ծառայելու»,- եզրափակել է նա:

Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նախատեսվում է, որ նա Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ գարնանը նոր կուսակցություն կհիմնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]