Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզում հափշտակել են արքայազն Սավոյացու թանկարժեք իրերը. Parisien

Փարիզում հափշտակել են արքայազն Սավոյացու թանկարժեք իրերը. Parisien
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կողոպտիչներն իտալացի արքայազն Մանուել Ֆիլիբերտ Սավոյացուց հափշտակել են մեծ քանակությամբ ոսկերչական իրեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ բնակարանի կողոպտման պահին, որը տեղի Է ունեցել հուլիսի 19-ին, արքայզնը եւ նրա տիկինը՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդ Կուրոն, այնտեղ չեն եղել: Գողերը, դատելով ըստ ամենայնի, լավ իրազեկված են եղել թանկարժեք իրերի վերաբերյալ, որոնք ուներ ամուսնական զույգը: Ինչպես թերթին հայտնել Է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, «նրանք վերցրել են ամենաթալկարժեք ոսկեղենը»: Հափշտակվածի մոտավոր արժեքը 500 հազար երվո Է:
Հետաքննությունը վարում Է Փարիզի բանդիտիզսմի դեմ պայքարի բրիգադը:
Արքայազն Էմանունել Ֆիլիբերտ Սավոյացին գահատոհմի ներկայիս գլուխ Վիկտոր Էմանուել Սավոյացու միակ ժառանգն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]