Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում

Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 21-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյսին (Sherko Meerwayes) և նույն հանձնաժողովի փոխնախագահ, Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի նորանշանակ նախագահ, տիկին Ռեյհան Հաննա Այուբին (Rehan Hanna Ayoub)։

 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանական կապերի առավել խորացման նպատակով խորհրդարաններում ստեղծվել են հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբերը, որոնք պատրաստ են  ակտիվ համագործակցության և փոխադարձ այցերի իրականացմանը։
 
Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ տիկին Ռեյհան Հաննա Այուբին նշեց, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ համայնքը խորհրդարանում չունի քվոտա, նա մշտապես փորձում է համայնքի համար կարևորություն ունեցող հարցերը ներկայացնել պետական այդ հարթակում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]