Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ 38 տոկոս է. Օքթայ

Թուրքիայում ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ 38 տոկոս է. 
Օքթայ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Demokrathaber»-ը, Հանրապետաժողովրդական կուսակցության պատգամավոր Ջահիդ Արըն նշել է, որ ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ մոտ 20 տոկոս է:

Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հակադարձելով Արըին, հայտնել է, որ ժողովրդի վստահությունը ոչ թե 20, այլ՝ 38 տոկոս է:

Այս ցուցանիշը, փաստորեն, կրկնում է նախորդ տարվա ցուցանիշը, որը նույնպես 38 տոկոս էր: Թուրքական իշխանությունների համոզմամբ՝ գյուլենականների մեղքը այս հարցում բավականին մեծ է, քանի որ նրանք լուրջ հարված հասցրին դատական համակարգի հանդեպ ժողովրդի վստահությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]