Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը պլանավորվում են փոխել կառավարության կազմը. Parisien

Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը պլանավորվում են փոխել կառավարության կազմը. Parisien

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 22-ին հաղորդել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով պետության եւ կառավարության ղեկավարների խորհրդականների տեղեկություններն՝ առանց նշելու նրանց ազգանունները: «Թե՛ նախագահը, թե վարչապետը լիակատար չափով իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ Է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում:

Դա պարտադիր պայման Է, որպեսզի նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին»,- հրատարակությանը հայտարարել Է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը: Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել Է, որ վարչապետը, «ոգեշնչված կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ճառի հաջողությամբ՝ իր մերձավոր շրջապատի հետ ակտիվորեն աշխատում Է կառավարության կազմի փոոխման հարցի վրա»: ՛ «Նա մտադիր Է, այդ կերպ նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել նրա գործողությունը եւ հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններով»,- նշել Է աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]