Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատրաստ եմ վիզաների ազատականացման հարցում աջակցել նաև առաքելության ավարտից հետո. Սվիտալսկի

Պատրաստ եմ վիզաների ազատականացման հարցում աջակցել նաև առաքելության 
ավարտից հետո. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնում օգտվել բոլոր հնարավորություններից՝ ԵՄ-ին ներկայացնելու Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին այս մասին հայտնեց հրավիրված ասուլիսում՝ ամփոփելով  դիվանագիտական առաքելությունը:

«Իմ առաքելության ավարտից հետո իրավիճակը չի փոխվել, ես բոլոր հնարավորություններից կօգտվեմ՝ ներկայացնելու Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևոր լինելը, դա պետք է կարևոր լինի նաև Եվրոպայի համար: Եվ պետք է կարողանանք ցույց տալ, որ Եվրոպան մեզ հիացնում է, մենք նույն ընտանիքի անդամներ ենք, և  այս հայտարարությունները նյութականացնելու լավագույն միջոցը մարդկանց եվրոպայից օգտվելու հնարավորություն տալն է: Կարող եք ինձ վստահել, ես աջակցել եմ գործընթացին մինչ Հայաստան գալը և կաջակցեմ Հայաստանից գնալուց հետո»,-ասաց Սվիտալսկին:

Նա նկատեց՝ հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել գործընթացն արագացնելու, վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար: Դեսպանը նշեց՝ տեղյակ է, որ  հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձին ծանոթանալու նպատակով: Նա նկատեց՝ Հայաստանը կարող է օգտագործել վրացական փորձը: «Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Դա պետք է տեղի ունենա նաև սովորական քաղաքացիների ջանքերով:  Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները դեպի եվրոպական երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չայծեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,- ասաց Սվիտալսկին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]