Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սվիտալսկին վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ- ի դիրքորոշումը

Սվիտալսկին վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-
ի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԵՄ-ի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում նույնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին վստահեցրեց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

«Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը: Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել: Երկրորդը մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,-ասաց Սվիտալսկին ու վստահեցրեց՝  իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել:

Դեսպանը շեշտեց՝ որևէ պատճառ չկա՝ անհանգստանալու, թե ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է: Նա նկատեց, որ այդ դիրքորոշումն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, սակայն էությունը չի փոխվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]