1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպիսի խաղաղություն է պետք Հայաստանին

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպիսի խաղաղություն է պետք Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում հայտնեց, թե ինչպիսի խաղաղություն է հարկավոր Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն այդ մասին նշեց նորընծա լեյտենանտներին ուղղված իր խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է` տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի, ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր, մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքն ու հետևանքը մեկն է` մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից` ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրյալ զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային ժողով և Կառավարության շենք, պետք է ծառայի այդ առաքելությանը, և մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները, և կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և կրելու այդ ուսադիրները»,- ասաց Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում ավարտական փաստաթղթեր ու սպայական դաշույններ ստացան ռազմական ուսումնական հաստատություններիՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի 244 շրջանավարտ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]