Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Մահացել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն




ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 տարեկան հասակում մահացել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությունը վշտով հայտնում Է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի կյանքից հեռանալու մասին,- ասած Է հաղորդագրության մեջ:
Քարտուղարությունը նաեւ տարածել Է Ամանոյի հայտարարությունը, որտեղ նա պլանավավորել Էր Գործակալության կառավարիչների խորհրդին գրավոր տեսքով ծանուցել իր պաշտոնաթողության մասին: «Անցած տասնամյակում գործակալությունը կոնկրետ արդյունքների Է հասել «Ատոմները խաղաղության եւ զարգաման համար» ծրագրի նպատակներին հասնելու համար՝ մասնակից երկրների աջակցության եւ գործակալության անձնակազմի անձնվիրության շնորհիվ: Ես շատ հպարտանում եմ մեր նվաճումներով եւ շնորհակալ եմ մասնակից երկրներին եւ գործակալության աշխատակակիցներին»,- գրել Է Ամանոն:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ամանոն կարող Է գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից վաղաժամկետ հեռանալ 2020 թվականի մարտին՝ հիվանդության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ