Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Գանձակ համայնքում մեկնարկում են շինարարական խոշոր ծրագրեր


Գավառ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մեկնարկում են շինարարական խոշոր ծրագրեր, որոնց արժեքը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, համայնքում արդեն մեկնարկում են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում հիմնանորոգվելու են Խաչատուր Աբովյան եւ Սիլվա Կապուտիկյան փողոցները, ոռոգման համակարգը սնող մայր առուն, ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը: Սակայն ճանապարհաշինական ամենախոշոր ծրագիրը՝ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, կիրականացվի պետբյուջեի միջոցներով, 328 միլիոն դրամ նախահաշվային արժեքով, ինչի արդյունքում կհիմնանորոգվի 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ:

  • Պետական միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ այս տարի Գանձակում կիրականացվի մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի շինարարություն, որից շուրջ 318 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեի միջոցներից, Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար: 34 միլիոն դրամ հատկացվել է Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման, 17 միլիոն դրամ՝ գիշերային լուսավորության ցանցի եւ 16 միլիոն դրամ՝ մայր առվի հիմնանորոգման համար: Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60 , Գանձակի համայնքապետարանը ՝ 15 տոկոս: Մնացած 25 տոկոսը ներդրել են արտերկրում բնակվող գանձակցի գործարարները: Մայր առվի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի արժեքի 70, Գանձակի համայնքապետարանը՝ 30 տոկոսը: Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 65, Գանձակի գյուղապետարանը՝ 35 տոկոսը: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կապիտալ հիմնանորոգում ենք իրականացրել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում եւ կառուցել երկու թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:

Ծրագրերի մեկնարկին ու ընթացքին ծանոթանալու նպատակով Գանձակ համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ