Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում 160-ից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV

Հնդկաստանում 160-ից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ Է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, այդ տարածաշրջաններում տարերքից տուժել Է ավելի քան 10 միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ՝ 102 զոհված Է արձանագրվել Բիհարում եւ 64-ն՝ Ասամում: Եվս մի քանի մարդ համարվում Է անհայտ կորած: Հեղեղումն սկսվել Է հուլիսի առաջին օրերին, ներկայումս ջուրն սկսել Է իջնել, սակայն դա կարող Է զբաղեցնել մի քանի շաբաթ: Ավելի քան 7,2 միլիոն մարդ Է մնում հորդացման գոտում Բիհարում եւ ավելի քան 3,8 միլոնն՝ Ասամում: Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով նաեւ դարձել են մարդկանց մահվան պատճառ կայծակի հարվածներից: NDTV-ի տվյալներով՝ կայծակների պատճառով անցյալ օրն առնվազն 32 մարդ Է զոհվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում, եւս 13-ը վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]