Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով հինգ մարդ Է զոհվել. EFE

Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով հինգ 
մարդ Է զոհվել. EFE
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:
Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Իշխանություններն սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատասանի հնարավոր շարժառիթների մասին:
Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում Է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել Է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ: Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչեւ մայիս հանցագործների զոհ Է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]