Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ 
կապված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել Է, որ ինքը միադիր Է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության առիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սենատոր Շումերը եւ որոշ այլ դեմոկրատ սենատորներ վերջապես այցելել են հարավային սահման: Դա հիանալի Է: (…) Նա ասել Է, որ ցանկանում Է հանդիպել: Ես հանդիպում կնշանակեմ հնարավորինս շուտ»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր Էջում: Հունիսի վերջին Թրամփը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները շուտով կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների: Մի քանի օր անց նա հայտարարել Է, որ ստուգայցերի անցկացումը հետաձգվում Է, քանի որ կառավարող Հանրապետական կուսակցությունը հուսով Է դեմոկրատների հետ կնքելու փոխզիջումային համաձայնագիր, որկ կոչված լինի ապահովելու անօրինական միգրացիայի եւ սահմանին վերահսկողության խստացման խնդրի լուծումը: Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվել են անօրինական միգրանտների ձերբակալումներ՝ նրանց հետագա արտաքսման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]