Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրիգոր Աղեկյանը միացել է «Լոռի»-ին

Գրիգոր Աղեկյանը միացել է «Լոռի»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին: Մինսկը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում, դարձել 2017/18 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբում մասնակցել է 28 խաղի, խփել 4 գոլ:

Հայաստանի Մ21 հավաքականի կազմում Աղեկյանը մասնակցել է 9 հանդիպման:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]