1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մարել են բնակարանում գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են բնակարանում գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 21-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի մուտքի 13-րդ հարկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:44-ին, մարվել՝ 14:55-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]