Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն այցելել է Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ

Նախագահ Սարգսյանն այցելել է Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։

Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր: Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով:

Նա նշել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև սովորել նրանից: «Պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել, մեծարել նրանց ու որդեգրել կյանքի այն սկզբունքները, որոնք նրանք դավանել են որպես հայրենիքի ու ժողովրդի նվիրյալներ»,- ասել է նախագահը: Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանի ժառանգությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու համար:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մենք որպես ժողովուրդ հայտնի ու ճանաչելի ենք նաև մեր մշակույթի շնորհիվ, և դրանում շատ մեծ է Հովհաննես Թումանյանի գրականության ներդրումը: 

Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր),աղոթել ու մոմ վառել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]