Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմն­ված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել մեր պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ, ամենայն բարիք և հաջողություններ, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ