Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրվում է միջոցների յուրացման մեջ. ԶԼՄ-ներ

Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրվում է միջոցների 
յուրացման մեջ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը կանչվել է քրեական պատասխանատվության։ «Ֆինանսական ոստիկանությունը հուլիսի 19-ին ծառայողական լիազորությունները զանցելու և մի քանի հազար լարի բյուջետային միջոցներ յուրացնելու փաստով քրեական պատասխանատվության է կանչել Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և նրա հաշվապահ՝ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշում է հեռուստաընկերությունը:

Տեղեկությունը տարածում են վրացական լրատվամիջոցները հղում կատարելով «Փարվանա» հեռուստաընկերությանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ