Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջին կեսի մեկնարկին տարածքային առավելություն ուներ Պորտուգալիան, որն էլ ավելի շատ էր գրոհում: Հայաստանի հավաքականին հաջողվում է  երբեմն-երբեմն հակագրոհել և նույնիսկ հարվածներ կատարել դարպասի ուղղությամբ: Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ սեփական տուգանային հրապարակում Նարեկ Ալավերդյանը խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆաբիո Վիեիրան: Գոլին հաջորդած առաջին իսկ հակագրոհին գեղեցիկ խաղով առանձնացավ Հայաստանի հավաքականից Գրենիկ Պետրոսյանը: Թիմերն ընդմիջման գնացին պորտուգալացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկին Պորտուգալիան սկսեց բուռն գրոհել և 50-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի առավելությունը: Հեռահար դիպուկ հարվածով Հայաստանի դարպասը գրավեց Խոաու Մարիոն: Պորտուգալացիներն, ովքեր անդադար գրոհում էին, 67-րդ րոպեին խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տիագու Գուվեիան: Խաղակեսին ավարտին նույն Գուվեիան դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ի օգուտ Պորտուգալիայի:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 5750 հանդիսական:

Հայաստանի ընտրանին երեք խաղերում ընդհանուր առմամբ բաց թողեց 12 գոլ և խփեց միայն մեկը:

Եվրոպայի առաջնության A խմբում կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն Պորտուգալիայի ընտրանին, որը հավաքեց 7 միավոր և Իսպանիան, որը ևս ունի 7 միավոր: Այս խմբում երրորդն Իտալիան է 3 միավորով, իսկ Հայաստան առհասարակ միավոր չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]