Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Իսպանիան հաղթեց Իտալիային և կիսաեզրափակչում է. Եվրո-2019


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության երևանյան մրցաշարի A խմբի վերջին՝ երրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Իտալիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկին Իտալիան վիճակագրական առավելություն ուներ: Եվ իրենց առավելությունը «կապույտները» գոլի վերածեցին 36-րդ րոպեին: Աչքի ընկավ Մերոլան:  Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեցին Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստները և 61-րդ րոպեին ստիպեցին իտալացիներին գրավել սեփակա դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Իվերուն: Ընդամենը 7 րոպե անց իտալացիները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն Իսպանիայից դիպուկ իրացրեց Ռուիզը՝ Իսպանիա-Իտալիա 2:1:

Եվրոպայի առաջնության A խմբից կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Պորտուգալիան (7 միավոր) և Իսպանիան (5 միավոր): Մրցաշարային աղյուսակում երրորդն Իտալիան է 3 միավորով, իսկ Հայաստանն առհասարակ միավոր չվաստակեց:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ