Հուլիսի 22-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հուլիսի 22 -ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
Լրագրողների հետ կհանդիպի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա իր դիտարկումները կներկայացնի Սիրիայի շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ:
Երևանում կանցկացվի Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային երկօրյա համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Համաժողովին ելույթներով հանդես կգան մասնագետներ համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:
Մամուլի ասուլիսով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կամփոփի Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը։
Լրագրողների հետ կհանդիպի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա կանդրադառնա Երևան քաղաքի գործող իշխանության առաջնահերթություններին, առկա խնդիրներին:
Շոգ եղանակով պայմանավորված Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է: ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը կներկայացնի հրդեհների վիճակագրական տվյալները և կանխարգելիչ միջոցառումները:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում