Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Հովհաննես Թումանյանը աստիճանաբար հակվել է դեպի փիլիսոփայությունը

«Հայաստանի Հանրապետություն». Հովհաննես Թումանյանը աստիճանաբար հակվել է 
դեպի փիլիսոփայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հովհաննես Թումանյանի քառյակներում, «Դեպի Անհունը» պոեմում, մի շարք այլ գործերում փիլիսոփայական բնույթի հարցադրումներ կան մարդու կյանքի իմաստի, աշխարհի ճանաչողության, երջանկության, անհատի և հասարակության փոխհարաբերության, լեզվի հանրային գործառույթների, ազգային ինքնաճանաչողության, հայոց համակեցության համապարփակ խնդիրների վերաբերյալ: Ստեղծագործ մարդուն հատուկ է մշտանորոգ ձգտումը դեպի կատարելությունը, արարման անհագ ծարավը. սա ամբողջ կյանքում ուղեկցել է Թումանյանին, նաև ապացույց դարձել նրա կենսական ամենահաղթ կարգախոսի՝ «Ամեն բան մարդուն մատչելի է, կարող է, պետք է անել կամենա»:

Առաջընթացի գաղափարով, ինքնօգնության և ինքնակատարելագործման քարոզով, լավատեսություն ներշնչելով՝ բանաստեղծը հակադրվել է ժամանակի հոռետեսական և օգտապաշտական փիլիսոփայություններին, անկումային տրամադրություններին, կյանքի ունայնության մասին դատողություններին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am