Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Լիլիա Շուշանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների (ՀՀՄ) միության ներկայացուցիչներին՝ միության նախագահ Հայկ Ալոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին, ոլորտում պետական կառավարման մոտեցումներին, առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրել է ոլորտում պետության մոտեցումներն ու առաջիկա քայլերը և կարևորել մասնագիտական կառույցների ներգրավվածությունն այս գործընթացներում: 

Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է պատասխանատու հանքարդյունաբերության միջավայր ձևավորելու առաջնահերթությունը և ակնկալել ընդերքօգտագործման ոլորտի կազմակերպությունների աջակցությունը:«Ողջունելի է, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ մեր և տնտեսվարողների մոտեցումները համընկնում են»,- նշել է Լիլիա Շուշանյանը:

Միության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել և համագործակցել ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնություններում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ