Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող 
խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հուլիսի 19-ին հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա է եղել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով ելույթով` նա նշել է, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և գլխավոր հանձնակատարի հանդիպումը:

«Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանակաշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի անդամները նշեցին, որ ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ստեղծվել է 2013-ին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես եկան կոնկրետ առաջարկություններով:

Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորեց խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, և հրավիրեցին նաև Զարեհ Սինանյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]