Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ գիտնական, հրաշալի բանաստեղծ. Երևանում բացվեց Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

Մեծ գիտնական, հրաշալի բանաստեղծ. Երևանում բացվեց Հրաչյա Թամրազյանի 
հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԲանաստեղծ, հայագետ, Մաշտոց անվան Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացվեց Տերյան 57 հասցեում նրա հուշատախտակի տեղադրմամբ, որի բացման հանդիսավոր  արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին:

«Հուշաքարը տեսնելով` անցորդները մեծ սիրով են հիշելու Թամրազյանին, իսկ եթե չեն ճանաչում նրան, առիթ կունենան ծանոթանալ նրա բանաստեղծական ժողովածուներին, հետազոտություններին ու, բնականաբար, կիմանան, որ այս տանն ապրել է հետաքրքիր, ինքնատիպ, տաղանդավոր մարդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով` Թամրազյանը կարճ, բայց լիարժեք կյանքով ապրեց: «Նա նորանկախ Հանրապետության հիմնադիրների սերնդից էր, լուրջ մասնակցություն է ունեցել մեր պետականության կառուցման գործում: Թամրազյանը մեծ դերակատարություն  ուներ նաև գրահրատարակչական ոլորտի զարգացման մեջ: Նրա գրչակից բարեկամները լավ գիտեն, որ արդի հայ պոեզիան անհնար է պատկերացնել առանց Թամրազյանի: Եթե որևէ ժողովածու կամ անթոլոգիա է լույս տեսնումդրանում ներառվում են նաև Թամրազյանի ստեղծագործությունները»,-ասաց Տեր-Ղևոնդյանն ու նշեց, որ հայագետը խոր հետք է թողել նաև  հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության ասպարեզում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ  ընկերական հարաբերություններ է ունեցել Թամրազյանի հետ, աշխատել հետը: «Նրա կյանքն անցել է ակնթարթորեն, թեթև: Նա չի ձգտել լինել բանաստեղծ, բայց հրաշալի է գրելՀրաչի առաջին գիրքը  հենց քաղաքի պատկերներն էին, նրա պատկերացումները քաղաքի մասին, ասես՝ նրա հոգին էր քաղաքում: Տերյան փողոցը նրա մանկության, պատանեկության հուշերում մշտապես եղել է և արտահայտվել Թամրազյանի գործերում»,- շեշտեց միության նախագահը:

Միլիտոնյանը հավելեց, որ  հրաշալի էին նրա թարգմանությունները, գիտական ուսումնասիրությունները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության, մասնավորապես, նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Սերգեյ ԵսենինիՎլադիմիր ՄայակովսկուԲորիս Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]