Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Օգոստոս

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ